Զելենսկին հայտնել է, որ Ռուբիոյի հետ առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ առարկայական զրույց է ունեցել։ «Խոսել եմ Մարկո Ռուբիոյի հետ, զրույցը եղել է առարկայական՝ այն հարցերի շուրջ, որոնք կարևոր նշանակություն ունեն։ Շնորհակալ եմ օգնության պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար։ Առաջինը՝ բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված միջոցներն են, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքերը պաշտպանելու համար։ Երկրորդը՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների մասին վաղ նախազգուշացման համակարգը, որը կենսական նշանակություն ունի։ Երրորդը՝ Starlink/Starshield-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, որը պետք է վերականգնվի։ Բնականաբար, այս ամենը տեղի է ունենում մեր այն դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ուղղված են այս սարսափելի պատերազմին և մարդկանց շարունակվող սպանություններին վերջ դնելուն։ Պայմանավորվել ենք շուտով կրկին կապ հաստատել՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու համար»,- նշել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում։

«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
602:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
7000:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
7000:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
63Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
85Երեկ, 23:36
«Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»․ Զառա Հովհաննիսյան
74Երեկ, 23:24
«Վեց տարի շարունակ ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը հեռանա, չի ստացվում»․ Թաթուլ Հակոբյան
95Երեկ, 23:06
«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya
135Երեկ, 22:13