«Հորմուզի նեղուցի ստորջրյա մալուխները կարող են թիրախ դառնալ Իրանի համար»․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածության սրման դեպքում Թեհրանը կարող է նոր թիրախներ սահմանել՝ այդ համատեքստում հիշատակելով Հորմուզի նեղուցի ստորջրյա ինտերնետային մալուխները։
«Պատերազմի նոր փուլում կներկայացվեն նոր զինատեսակներ, և կհայտնվեն նոր թիրախներ... Հորմուզի նեղուցի հատակով անցնում են յոթ խոշոր մալուխներ, որոնցով փոխանցվում են համաշխարհային ինտերնետային տվյալներն ու առևտրային տեղեկատվությունը։ Մենք հիշեցնում ենք մեր հակառակորդին այս մասին, որպեսզի նա հաշվի առնի դա»,- Մոհեբիի խոսքերը մեջբերում է Fars-ը։
Ավելի վաղ CNN-ը՝ հղում կատարելով ամերիկացի զինվորականներին, հայտնել էր, որ Իրանի դեմ հարվածները վերսկսելու դեպքում ԱՄՆ-ն կարող է կիրառել իր զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որը հայտնի է որպես «բոլոր ռումբերի մայր»։ Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ այդ սցենարի համար պատասխան միջոցներ է մշակել։

«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
4317:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
6616:48
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը (տեսանյութ)
7316:42
«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6416:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
6316:24
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպությունը կարձագանքի դրան»․ Պեսկով
11616:19
Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու նպատակով
16216:13
«Երեկվանից փորձում են էս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7116:06