Զելենսկին տարօրինակ է համարել Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցանկությունների համընկնումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարօրինակ է համարել Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցանկությունների համընկնումը։
«Սա (ընտրությունները – խմբ․) այսօր մեր հասարակության գլխավոր խնդիրը չէ։ Մեր առաջնահերթությունը պատերազմին վերջ դնելն ու բնականոն կյանքին վերադառնալն է։ Ընտրությունները կկայանան իրենց ժամանակին, և ռազմաճակատում գտնվող զինվորները, արտերկրում գտնվող ուկրաինացիները, ինչպես նաև երկրում ապրողները՝ բոլորը պետք է կարողանան քվեարկել։ Բայց ինչպե՞ս կարելի է անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ներքո կազմակերպել բաց և ժողովրդավարական ընտրություններ՝ արևմտյան դիտորդների մասնակցությամբ։ Ես չեմ հավատում, որ դա հնարավոր է։ Երբ ռուսներն են բարձրացնում այս հարցը, մենք հասկանում ենք նրանց տրամաբանությունը։ Նրանք կարծում են, որ Ուկրաինայի նախագահի փոփոխությունը կհեշտացնի նրանց գործը։ Սակայն ինձ համար տարօրինակ է, որ մեր ամերիկացի գործընկերները նույնպես այդպես են կարծում», - նշել է Զելենսկին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քվեարկության հետագա հետաձգումը չի թուլացնի ուկրաինական ժողովրդավարությունը՝ նա հայտարարել է, որ «ոչ ոք կառչած չէ իր աթոռից»։ «Մենք պետք է պաշտպանենք պետությունը՝ յուրաքանչյուրս իր դիրքում, օրենքին և Սահմանադրությանը համապատասխան։ Զինվորականները կռվում են ռազմաճակատում, իսկ մնացած բոլորը պետք է աշխատեն և հարկեր վճարեն, եթե չենք ուզում հանձնել երկիրն ու կորցնել մեր անկախությունը։ Այն ամերիկացիներին, ովքեր պահանջում են նախագահի փոփոխություն, ես ասում եմ՝ թույլ տվեք ուկրաինացիներին իրենք զբաղվեն իրենց ընտրություններով և կատարեն իրենց սեփական ընտրությունը՝ օրենքին համապատասխան», - հավելել է Զելենսկին։

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10600:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
9700:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
129Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
302Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
216Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
122Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
122Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
129Երեկ, 17:12