Ներկայացվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«2026 թվականի մայիսի 29-ի՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները պատրաստել են «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին» զեկույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծության վերաբերյալ։ Մասնավորապես, ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունները և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունները։
Փաստաթղթում ներկայացված են նաև իրավական մեխանիզմներ, որոնք կոչված են կանխելու Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը, ինչպես նաև գնահատականներ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Զեկույցը կփոխանցվի Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Նիկոլ Փաշինյանին։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համատեքստում ԵԱՏՄ-ի համար հարցեր են առաջանում կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։
Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից «եվրոպական չափանիշների» ներդրումը կարող է վտանգել ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարածքի ամբողջականությունը։

«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
4317:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
6616:48
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը (տեսանյութ)
7316:42
«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6416:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
6316:24
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպությունը կարձագանքի դրան»․ Պեսկով
11616:19
Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու նպատակով
16216:13
«Երեկվանից փորձում են էս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7116:06