«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ

2676
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ., 15:19
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի։ Այս մասին նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում պատրաստված համապատասխան զեկույցում։
«Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներմուծման արժեքը կաճի 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389 միլիոն դոլարից հասնելով 657,5 միլիոն դոլարի»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Հայաստանի կողմից գազի ներմուծման արժեքի սցենարային գնահատման հիմքում ընկած է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գինը՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով. «Հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գործող բազային գնի համեմատ՝ գնի աճը կկազմի շուրջ 69%»:

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
164Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
46613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
33212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
101710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
121309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
55609.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
54909.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
46009.11.2026, 10:00