«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը»․ զեկույց

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։
«Միության անդամ պետությունների տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության անդամակցության կասեցման տնտեսական ազդեցությունն էական չի լինի»,- ասվում է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների պատրաստած՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ» զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը «ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված՝ ԵԱՏՄ-ի գործունեության նպատակների իրագործման համար»։
«Նման պայմաններում 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մյուս կողմերը, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած նորմերին ու սկզբունքներին և, մասնավորապես, 1969 թվականի մայիսի 23-ի՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, իրավունք ունեն համատեղ որոշում ընդունելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։
Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, «հարգելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ տարբեր միություններին և ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցն ինքնուրույն որոշելու իրավունքը, շահագրգռված չեն Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալով»։

«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
4317:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
6616:48
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը (տեսանյութ)
7316:42
«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6416:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
6316:24
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպությունը կարձագանքի դրան»․ Պեսկով
11616:19
Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու նպատակով
16216:13
«Երեկվանից փորձում են էս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7116:06