Ֆրանսիայում տիրող անկարգությունները ապահովագրական ընկերություններին կարժենան մինչև 1.2 միլիարդ եվրո

Ֆրանսիայում տիրող անկարգությունները ապահովագրական ընկերություններին կարժենան մինչև 1.2 միլիարդ եվրո, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Morningstar DBRS վերլուծաբաններին: Միջնորդները նաև կանխատեսում են, որ կորուստները կգերազանցեն 1 միլիարդ եվրոն և կաճեն, եթե անկարգությունները շարունակվեն: Առևտրի նախարար Սերժ Պապենի նախնական գնահատականներով՝ վնասվել է առնվազն 3000 բիզնես, այդ թվում՝ Louis Vuitton և Kenzo խանութները:
Վնասներն արդեն գերազանցել են 2023 թվականի հուլիսի անկարգությունները, որոնք բռնկվել էին ոստիկանի կողմից դեռահասի մահից հետո: France Assureurs-ի տվյալներով՝ ապահովագրողները վճարել են 798 միլիոն եվրո: Morningstar-ի վերլուծաբան Մարկոս Ալվարեսը դա բացատրում է ներկայիս անկարգությունների ինտենսիվությամբ և մասշտաբով, ինչպես նաև գնաճով: Նա նշել է, որ «Ֆրանսիայում անկարգությունները վերածվում են բնական աղետների»: Նա հավելել է, որ այժմ ամեն տարի պետք է սպասել հարյուր միլիոնավոր եվրոյի վնասներ կրող իրադարձությունների:
2018 թվականի «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերից հետո ապահովագրողները ավելի ու ավելի են բացառում անկարգությունների ռիսկերը պոլիսներից կամ սահմանափակում վճարումները: Ֆրանսիան օրենք է ընդունել, որը անկարգությունների ապահովագրությունը դարձնում է գույքի բոլոր ապահովագրությունների պարտադիր մաս, սակայն ծրագիրը գործարկելու համար անհրաժեշտ է ԵՄ հաստատումը: Այն կֆինանսավորվի ապահովագրողների վրա դրված հարկից, որը, հավանաբար, կփոխանցվի հաճախորդներին, մինչդեռ պետությունը կտրամադրի մինչև 4 միլիարդ եվրոյի երաշխիք։ Ծրագիրը չի ծածկի ներկայիս անկարգությունները։

«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
5702:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
7701:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
9200:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
131Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
94Երեկ, 23:30
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
95Երեկ, 23:24
«Զոհված տղերքի անունները պիտի 24/7 հնչեն ցմահ դատապարտված նիկոլ փաշինյանի խցում». Սամվել Ասլիկյան (տեսանյութ)
98Երեկ, 23:06
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա քիբերհարձակումների համար
224Երեկ, 22:13