Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը հրկիզողը ներառված է եղել սպառնալիք ներկայացնողների բազայում

Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի վրա հոկտեմբերի 17-ին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած հրկիզման մեջ կասկածվող տղամարդը։ Հրդեհը մեծ վնաս է հասցրել 19-րդ դարի պատմական շենքին, փլուզել է ժամացույցի աշտարակը, ոչնչացրել տանիքը և լրջորեն վնասել ճակատային մասը։
FranceInfo-ի տվյալներով՝ կասկածյալը կապված է ծայրահեղ ձախ շարժման հետ և նախկինում իրավապահ մարմինների կողմից ենթարկվել է հետաքննության՝ պետական պաշտոնյաների նկատմամբ բռնության համար։
Տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Օտ-Վիեն դեպարտամենտում։ Գործողությանը մասնակցել է RAID հատուկ ոստիկանության ստորաբաժանումը։ Ձերբակալությունից հետո նա նախնական կալանքի տակ է հայտնվել քննչական գործողությունների համար։
Euronews-ի տվյալներով՝ կասկածյալը ներառված է եղել պետական անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող անձանց հատուկ տվյալների բազայում։
Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը մասնակցել է քննությանը։ Սակայն հրապարակման պահին Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը դեռևս չէր ընդունել գործը։
Հրդեհը ոչնչացրեց է 1883 թվականին կառուցված պատմական շենքի զգալի մասը։

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
8503:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
9302:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10101:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
11300:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
155Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
102Երեկ, 23:30
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
103Երեկ, 23:24
«Զոհված տղերքի անունները պիտի 24/7 հնչեն ցմահ դատապարտված նիկոլ փաշինյանի խցում». Սամվել Ասլիկյան (տեսանյութ)
105Երեկ, 23:06