«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Զելենսկին պետք է «միևնույն ժամանակ նույն սենյակում» լինեն խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, Թրամփը նշել է. «Նրանք պարտավոր չեն նույն սենյակում լինել։ Կարծում եմ՝ նրանք կարող են դա անել այլ կերպ։ Նրանց համար դժվար է նույն սենյակում լինել։ Ինձ համար կարևոր չէ, թե ինչպես է դա արվում»։
Մայիսին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումը հնարավոր է, բայց ոչ թե բանակցությունների, այլ համաձայնագրերի ձևակերպման համար։ Հունիսին Պուտինը նշել է, որ ներկայում իմաստ չի տեսնում Զելենսկու հետ հանդիպելու մեջ։

«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
6216:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
6415:54
«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
8014:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7714:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
19314:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8914:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7913:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
8312:42