«Հատուկ բանագնաց Ուիթքոֆն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ»․ Ռուբիո

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հաղորդում է Reuters-ը։
Axios-ի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում Ուիթքոֆը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան կներկայացնի խաղաղության առաջարկի թարմացված տարբերակը։ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հանդիպմանը կմիանա առցանց ձևաչափով։
Նշենք, որ երեկ Օսլոյում տեղի են ունեցել Ուիթքոֆի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի բանակցությունները։ Reuters-ի և Axios-ի տվյալներով՝ հրավիրվել էին նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Ստյորեն հայտարարել է, որ ամերիկացի բանագնացի և ուկրաինական կողմի միջև բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում և կարող են ճանապարհ հարթել առաջնորդների մակարդակով հանդիպման համար։

«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
602:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
7000:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
7000:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
63Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
85Երեկ, 23:36
«Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»․ Զառա Հովհաննիսյան
74Երեկ, 23:24
«Վեց տարի շարունակ ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը հեռանա, չի ստացվում»․ Թաթուլ Հակոբյան
95Երեկ, 23:06
«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya
135Երեկ, 22:13