«Նեթանյահուն ցանկանում է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները»․ #FT

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները և կոչ է անում Վաշինգթոնին՝ «ավարտին հասցնել սկսածը»։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է Financial Times-ը։ Աղբյուրների տվյալներով՝ Նեթանյահուն ծրագրել էր հոկտեմբերի 10-ին Իրանի դեմ գործողություն սկսել, որը պետք է տևեր մի քանի օր։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական կողմին հայտնել է, որ մինչև Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները Վաշինգթոնը մտադիր չէ քայլեր ձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրման։
Նշվում է, որ չնայած հարձակումը տեղի չի ունեցել, Նեթանյահուն և Թրամփը շարունակում են սպառնալ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությամբ։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելու հնարավորությունը դեռևս դիտարկվում է։ «Կա՛մ համաձայնություն ձեռք կբերվի, կա՛մ հարձակում կլինի»,- նշել է աղբյուրը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ վարչակազմը ձգտում է դրդել Իրանին համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ՝ պատերազմի ավարտին միտված կարգավորման շրջանակում։
Հրապարակման մեջ նաև անդրադարձ է կատարվում Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի վերջին օրերին Իսրայել կատարած այցին։ Նշվում է, որ նա հանդիպել է Նեթանյահուի և պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ իսրայելական կողմն ամերիկացիներին է ներկայացրել Իրանում թիրախների թարմացված ցանկը, որը կազմվել է վերջին ամիսներին ստացված նոր հետախուզական տվյալների հիման վրա։
Ներկայացված թիրախների թվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ, որոնք նախորդ ռազմական գործողությունների ընթացքում հարվածների չեն ենթարկվել։
Ըստ այդ աղբյուրի՝ հարված հասցնելու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է ԱՄՆ նախագահի դիրքորոշումից։

«Նեթանյահուն ցանկանում է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները»․ #FT
4014:18
«Արթուր Վարդանյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել»․ Սերգեյ Հարությունյան
4314:06
«Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն է, որ փոքրացել է»․ Արարատ Միրզոյանը՝ Լիլիթ Գալստյանին (տեսանյութ)
4414:00
«Առանց ԱՄՆ-ի օգնության՝ Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա»․ Ռուբիո (տեսանյութ)
8513:42
«Այո, Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ չեմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6013:30
«Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ»․ Պեսկով
9513:24
«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6513:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6912:42