Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Կիևին և Խարկովին․ կան զոհեր

Գիշերը ռուսական զորքերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Կիևում մասնակիորեն ավերվել է բազմահարկ բնակելի շենք։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու մարմին։
Խարկովի մարզի Կորոտիչ ավանում անօդաչու թռչող սարքերը հարվածել են առանձնատներից մեկին։ Զոհվել են տան 81-ամյա և 83-ամյա բնակիչները։ Եվս 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ամսական տղա և ութամյա աղջիկ։
Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում Ռուսաստանի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Միխայիլ Օստրոգրադսկու անվան համալսարանի տարածքում գտնվող ուսումնական մասնաշենքի հինգերորդ հարկում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ երեք մարդ է տուժել։ Պոլտավայում հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել նաև վարչական շենքում և պահեստային տարածքում։
Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի հաղորդմամբ՝ Զապորոժիեի և համանուն շրջանի ուղղությամբ ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։
Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը նույնպես հայտնել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ և սննդի արդյունաբերության մասնավոր ձեռնարկություն։

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
6009:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
294Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
186Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
177Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
468Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
190Երեկ, 09:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
47609.11.2026, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
48209.11.2026, 15:25