«Առանց ԱՄՆ-ի օգնության՝ Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պնդմամբ՝ Ուկրաինան առանց Վաշինգթոնի աջակցության չէր կարողանա պահպանել իր գոյությունը։
«Եթե չլիներ Միացյալ Նահանգների օգնությունը՝ այդ թվում Թրամփի վարչակազմի օրոք, ապա այսօր Ուկրաինան չէր լինի։ Որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան գոյություն չէր ունենա։ Սա, իհարկե, չի նշանակում, թե չպետք է ընդգծել ուկրաինացի մարտիկների քաջությունը. նրանք իսկապես շատ խիզախորեն են պայքարել իրենց երկրի համար և, ստացած օգնության շնորհիվ, իրականացրել են բացառիկ գործողություններ՝ դիմակայելով մի մեծ՝ շատ ավելի մեծ երկրի։ Սակայն եկեք հստակ արձանագրենք. այսօր Ուկրաինան չէր լինի, եթե չլիներ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրված միլիարդավոր դոլարների աջակցությունը՝ սկսած Բայդենի վարչակազմից և շարունակվելով նաև ներկայիս վարչակազմի օրոք»,- նշել է նա՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը, ըստ որի՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարող էր մասնակցություն ունենալ Ուկրաինայում Starshield արբանյակային կապի համակարգի աշխատանքի սահմանափակմանը։ Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման սահմանափակումներ մտցնելու հրահանգ չի տվել։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ներկայումս շատ բարդ բանակցություններ են ընթանում՝ արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմն ավարտելու շուրջ։ Դրանք կենտրոնացած են Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի ճակատագրի վրա։ Փոխըմբռնման հասնելու համար կողմերն արդեն մի քանի գաղափար են առաջարկել։
«Երկու կողմերն էլ ստիպված կլինեն ինչ-որ բանից հրաժարվել. բանակցությունները բարդ են։ Կարծում եմ՝ Ուկրաինայի գլխավոր ցանկությունն է երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ապահովել, որպեսզի նրա վրա այլևս երբեք հարձակում չգործեն»,- ասել է Ռուբիոն։
Marco Rubio on Ukraine: There would be no Ukraine today were it not for the assistance the United States has supplied Ukraine in the billions of dollars — going back to the Biden administration and going through this administration as well. https://t.co/skBIcbJPkB
— Clash Report (@clashreport) October 21, 2026

«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի (տեսանյութ)
811:13
«Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո». փաստաբաններ
1011:06
«Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար»․ ակցիա՝ ԵՄ հայաստանյան գրասենյակի դիմաց (տեսանյութ)
1511:00
«Բոլորը պատասխան են տալու ընկերոջս մահվան համար»․ Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ)
4610:48
«Երբ ՀՀ վարչապետին դիմավորում է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալը, դա շատ բան է ասում»․ Տիգրան Խզմալյան
4810:42
«Արմենի պատգամը մնաց «ձայն բարբառո հանապատի»»․ Ռուբեն Մելիքյան
4810:36
«Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է»․ Տիգրան Աբրահամյան
5710:18
«Երևանն արդեն իսկ անապրելի քաղաքի է վերածվել»․ Արման Ղարիբյան
6110:00