Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու անցանկալի անձ է հայտարարել

392
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ., 14:43
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել նրանց մուտքը երկիր։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում են, որ այդ որոշման հիմքում նշված անձանց՝ սոցիալական ցանցերում և հարթակներում արված հայտարարություններն են, որոնք ուղղված են եղել Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ։
Ցուցակում հայտնվածների թվում են նաև պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, «Նոր բարեկեցություն» կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը և HÜDA PAR կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրաշը։

«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
1316:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
2416:24
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպությունը կարձագանքի դրան»․ Պեսկով
7216:19
Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու նպատակով
8616:13
«Երեկվանից փորձում են էս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5916:06
Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
14115:49
«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
12815:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
12415:01