Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կորոշի մնալ կազմակերպությունում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կորոշի մնալ կազմակերպությունում
453
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ., 18:01

Երևանը ժամանակի ընթացքում կարող է իր համար ճիշտ որոշում կայացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) անդամակցությունը շարունակելու կամ կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ժամանակն անցնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումները, աշխարհում իրավիճակը փոխվում է։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն ու հայ ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնեն՝ մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե դուրս գալ դրանից»,- ասել է Մասադիկովը։

«Դե յուրե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դե ֆակտո՝ արդեն երրորդ տարին է՝ չի վճարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամավճարները»,- հավելել է նա։