Պակիստանցի պաշտոնյան Թեհրանին փոխանցել է Միացյալ Նահանգների «խիստ նախազգուշացումը»

Հոկտեմբերի 20-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանը փոխանցել է Միացյալ Նահանգների «խիստ նախազգուշացումը», հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն, Մունիրի հանդիպումը Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի հետ «նպատակ ուներ լարվածության նվազեցմանը և բանակցային գործընթացի համար նոր ուղի բացելուն»։
Աղբյուրները ընդգծում են, որ Մունիրը «Թեհրանին փոխանցել է Միացյալ Նահանգների խիստ նախազգուշացումը»։ Ավելին, հակամարտող կողմերի միջև միջնորդող ֆելդմարշալը Թեհրանում ընդգծել է, որ «սաուդյան հարցը գերակա նշանակություն ունի»։
Հոկտեմբերի 20-ին Մունիրը Թեհրան է ժամանել դիվանագիտական և ռազմական պատվիրակության գլխավորությամբ։ Ռեզաիի հետ բանակցություններից բացի, նա հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։

«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
6201:06
«Հայաստանը դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյան
7400:06
«Բազմաթիվ մարդիկ ապօրինի կալանավորված են և նույն վտանգի տակ են»․ Հովհաննես Իշխանյան
6500:00
Զելենսկին ամփոփել է եռակողմ բանակցությունների առաջին օրը
152Երեկ, 22:54
«Տոռմուզներն ատկազ արեցին, մեքենան ռեզկի արագություն հավաքեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին
99Երեկ, 22:48
«Ուժեղ Հայաստան»-ը վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց
79Երեկ, 22:42
Մակրոնները դատական հայց են ներկայացրել լրագրողի դեմ, որը Ֆրանսիայի առաջին տիկնոջը տղամարդ էր անվանել
204Երեկ, 22:30
«Գեղամին ասեք՝ Մգեր Արմենիայի օրը չընկնի». Արգիշտի Կիվիրյան
87Երեկ, 22:00