Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստակամ են եռակողմ հանդիպում անցկացնելուն

Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հաստատել են Շենժենում կայանալիք՝ ԱԽՏՀ (APEC) գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով՝ «բոլոր առաջնորդները հաստատել են նման հանդիպման պատրաստակամությունը, այն իսկապես մշակվել է փորձագետների կողմից։ Դեռևս անհրաժեշտ է, որ բոլոր առաջնորդները հայտնվեն նույն վայրում՝ նույն ժամանակահատվածում»։
Նա ընդգծել է, որ «սա, երևի թե, որոշակիորեն պատմական հանդիպում կլինի. առաջին անգամ կհանդիպեն երեք այսպիսի խոշոր երկրների առաջնորդները»։
Այն հարցին, թե որքանով է կոռեկտ եռակողմ հանդիպման հնարավորությունը համեմատել «նոր Յալթայի» հետ, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Եթե հանդիպումը կայանա, մեկնաբանությունների, գնահատականների փոթորիկ կլինի, թե ինչպես անվանել այս հանդիպումը»։ «Բայց ես չեմ համարձակվում դա անել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը կասկած է հայտնել, որ համաշխարհային երեք առաջնորդների մեկ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում պատերազմի ավարտին։

«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
1316:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
2416:24
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ կազմակերպությունը կարձագանքի դրան»․ Պեսկով
7216:19
Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու նպատակով
8616:13
«Երեկվանից փորձում են էս մարդու մահը քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5916:06
Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
14115:49
«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
12815:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
12415:01