Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր ավարտին». Ուշակով

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր ավարտին». Ուշակով
70
Այսօր, 20:18

Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր ավարտին։ Այդ մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպման արդյունքներն ամփոփելիսշ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Վեստին»։
«Չգիտեմ, թե որքանով ենք մոտենում, բայց գործը գնում է դրան»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով պատերազմի ավարտի հեռանկարների մասին հարցին։ Ուշակովի խոսքով՝ եվրոպական երկրներն «սկսել են ավելի լուրջ» մոտենալ կարգավորմանը։ Նա պատմել է, որ Օսլոյում կայացած բանակցություններում ամերիկյան ներկայացուցիչները «նոր նրբերանգներ են զգացել» եվրոպացիների պահվածքում։ «Ես չէի փնովի նրանց (եվրոպացիներին)։ Համենայն դեպս, ինձ թվում է, (Եվրոպայում) սկսել են մտածել և ավելի լուրջ մոտենալ այս ճգնաժամի լուծմանը»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Ուշակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում։ «Մենք կողմնորոշվում ենք դեպի Աբու Դաբի… Այդպիսի պայմանավորվածություն կար, որ ինչ-որ տեղ, հավանաբար, նոյեմբերի կեսերին»,- պարզաբանել է նա։
Բանակցությունները նախատեսվում է անցկացնել փորձագիտական ​​մակարդակով, ինչպես Աբու Դաբիում և Ժնևում կայացած նախորդ հանդիպումները։ Ռուսական պատվիրակության կազմը դեռ որոշված ​​չէ. «նախագահը կորոշի», հավելել է Ուշակովը։
Պուտինի և Ուիթքոֆի հանդիպմանը ռուս-ամերիկյան տնտեսական նախագծերը քննարկվել են «բավականին կոնկրետ», պատմել է ՌԴ նախագահի օգնականը։ Նա չի բացահայտել առանձին նախաձեռնություններ։ «Մեր պորտֆելում, որից հանվում են թղթերն ու քննարկվում ամերիկացի ներկայացուցիչների հետ, շատ նախագծեր կան, ընդ որում՝ մասշտաբային»,- ասել է Ուշակովը։ Նրա խոսքով՝ «ԼՈՒԿՈՅԼ»-ի դեմ պատժամիջոցների հարցը նույնպես գտնվում է «նույն պորտֆելում, նույն թղթերում, որոնք քննարկվում են»։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Պետերբուրգի բանակցություններից հետո Լինդսի Գրեմի անվան պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրենքի կիրառման կասեցումն անվանել է «կարևոր քայլ» Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։ «Այս օրենքը փաստացիորեն կխանգարեր ցանկացած համատեղ ներդրման, ցանկացած համատեղ նախագծի»,- կարծում է նա։