ՄԱԿ-ն առաջին անգամ անխուսափելի է անվանել տաքացման 1,5 աստիճանի շեմի գերազանցումը

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) ներկայացրել է կլիմայի վերաբերյալ զեկույց: Դրանում կազմակերպությունն առաջին անգամ հայտարարել է, որ աշխարհն առաջիկա տարիներին անխուսափելիորեն դուրս կգա գլոբալ տաքացումը 1,5 աստիճանի սահմաններում պահելու նպատակի շրջանակից, գրում է CNN-ը:
UNEP-ի հաշվարկներով՝ հնարավոր ամենամեղմ սցենարը թույլ կտա տաքացման գագաթնակետը պահել 1,7–1,8 աստիճանի սահմաններում և մինչև 2100 թվականը միջին ջերմաստիճանը վերադարձնել 1,5-ի կամ ավելի ցածր մակարդակի: Դրա համար գլոբալ արտանետումները պետք է կրճատվեն 18%-ով մինչև 2030 թվականը և 69%-ով մինչև 2040 թվականը՝ 2025 թվականի մակարդակի համեմատ: Նաև ստիպված կլինեն եռապատկել վերականգնվող էներգետիկայի հզորությունները և մինչև 2040 թվականը հրաժարվել ածխից: Այս նպատակները հեռու են նրանից, ինչ երկրները խոստանում են անել. ընթացիկ պարտավորությունների կատարումը արտանետումները կկրճատի միայն 5–8%-ով մինչև 2030 թվականը և 11–15%-ով մինչև 2035 թվականը, ինչը համապատասխանում է տաքացման մոտ 2,6 աստիճան գագաթնակետին: Եթե պետությունները ոչինչ չանեն, ապա գագաթնակետը կարող է հասնել 2,8 աստիճանի:
Կլիմայագետները նախազգուշացնում են, որ ջերմաստիճանի յուրաքանչյուր լրացուցիչ բարձրացում՝ նույնիսկ աստիճանի մի կոտորակի չափով, կարող է հանգեցնել «ահռելի» հետևանքների, որոնք «չափվում են վնասների, ծախսերի և մարդկային զոհերի տեսանկյունից»:

««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
10303:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
12001:06
«Հայաստանը դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյան
12600:06
«Բազմաթիվ մարդիկ ապօրինի կալանավորված են և նույն վտանգի տակ են»․ Հովհաննես Իշխանյան
11900:00
Զելենսկին ամփոփել է եռակողմ բանակցությունների առաջին օրը
214Երեկ, 22:54
«Տոռմուզներն ատկազ արեցին, մեքենան ռեզկի արագություն հավաքեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին
128Երեկ, 22:48
«Ուժեղ Հայաստան»-ը վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց
110Երեկ, 22:42
Մակրոնները դատական հայց են ներկայացրել լրագրողի դեմ, որը Ֆրանսիայի առաջին տիկնոջը տղամարդ էր անվանել
286Երեկ, 22:30