«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը»․ #NBC

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
«Վերջին օրերին ամերիկացի զինվորականներn աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի ողջ տարածքում գտնվող ռազմաբազաներում, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգներ է տալիս տարածաշրջանի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատակիցների թվի հետագա կրճատման վերաբերյալ», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ անձնակազմի այս կրճատումը հիշեցնում է փետրվարին Իրանի հետ հակամարտության սկզբում ստեղծված նմանատիպ իրավիճակը։ Աղբյուրների տվյալներով՝ այս միջոցառումները ձեռնարկվում են տարածաշրջանում շարունակվող սպառնալիքների պատճառով, որոնք, ի թիվս այլոց, բխում են նաև Թեհրանից։
Մասնավորապես, զորքերի վերաբաշխումն անդրադարձել է Հորդանանում տեղակայված ամերիկյան զորակազմին։ Աղբյուրների տվյալներով՝ փոփոխությունները վերաբերել են նաև Քաթարում և Քուվեյթում գտնվող ռազմաբազաներին։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնաբանել զորքերի վերաբաշխման հետ կապված հարցերը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ նման տեղաշարժերը պարբերաբար իրականացվում են՝ առաքելությունների պատրաստվածության մակարդակը օպտիմալացնելու նպատակով։

Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
6715:49
«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
11415:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
10915:01
«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7014:42
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողությունը (տեսանյութ)
7414:18
«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8013:42
Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
12413:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
7613:18