Գերմանիայի երիտասարդությունը ծրագրում է զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել

Գերմանիայում երիտասարդական շարժումը կոչ է արել երկրի խոշոր քաղաքներում ցույցեր անցկացնել։ Այս մասին հայտնում է DW-ն։
«Gen Z regelt» կամ «Gen Z's Got It» անվանումը կրող երիտասարդական նախաձեռնությունը կոչ է արել հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել Գերմանիայի 21 քաղաքներում, մասնավորապես՝ Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում և Մյունխենում։
Ակնկալվում է, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն ցույցերին՝ բողոքելով «անարդյունավետ դպրոցների և խնայողության խիստ քաղաքականության», ինչպես նաև կյանքի թանկացման, սոցիալական անարդարության, բանակ զորակոչվելու և կլիմայի փոփոխության դեմ։
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք վերաճել են բռնության և մասնավոր ու հանրային սեփականության զանգվածային ոչնչացման, նույնպես սկսվել են ուսանողների դժգոհության պատճառով՝ կապված երկրի կրթական համակարգի հետ։ Ավելի ուշ դրանց են միացել բազմաթիվ արհմիություններ, խմբեր և անհատներ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել տարբեր հարցերի շուրջ։
«Gen Z regelt» նախաձեռնության կայքում հստակ նշված է, որ այն հանդես է գալիս «ցանկացած տեսակի բռնության դեմ»՝ անկախ նրանից՝ այն ուղղված է մարդկանց, թե գույքի դեմ։

«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
616:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
2115:54
«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
7214:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6914:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
18214:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8214:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7713:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
8212:42