«Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածների ծրագիր են մշակել»․ #NYT

ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները ծրագրեր են մշակել Իրանի դեմ հարվածները վերսկսելու համար՝ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Հավանական թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային սպառազինությունն ու անօդաչու թռչող սարքերի զինանոցները», — գրում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, աղբյուրների հաղորդմամբ՝ հնարավոր հարվածների թիրախում չեն հայտնվի նավթավերամշակման գործարաններն ու նավթային ենթակառուցվածքները, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կանխել վառելիքի գների հետագա աճը։
Հրապարակման համաձայն՝ խոսքը «կարճատև, բայց ինտենսիվ գործողության» մասին է։ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ակտիվացրել են զորավարժությունները՝ մշակելով հարվածային գործողությունների մարտավարությունը։
Բացի այդ, թերթի տվյալներով՝ այս շաբաթ Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ նոր հարվածները քննարկելու նպատակով։
Այնուամենայնիվ, պարբերականի կարծիքով՝ հիմքեր կան կասկածելու, որ պատերազմի հնարավոր վերսկսումն ավելի հաջող կլինի, քան փետրվարից ապրիլ տևած՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ինտենսիվ հարվածների առաջին փուլը։ «Միևնույն ժամանակ, ամենևին էլ երաշխավորված չէ, որ Թրամփը հավանություն կտա նոր հարվածներին», - նշում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը բազմիցս մերժել է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու ծրագրերը։

Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
6715:49
«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
11415:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
10915:01
«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7014:42
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողությունը (տեսանյութ)
7414:18
«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8013:42
Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
12413:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
7613:18