«Եթե Ուկրաինան զիջի Սլավյանսկն ու Կրամատորսկը, պատերազմը կարող է տեղափոխվել Դնեպրոպետրովսկի մարզ»․ Զելենսկի

Եթե Ուկրաինան հանձնի Դոնեցկի մարզի Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, պատերազմը կարող է տարածվել նաև հարևան մարզի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ The Diary Of A CEO փոդքասթի ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ ռուսները ձգտում են գրավել Ուկրաինայի արևելքը, մասնավորապես՝ Սլավյանսկն ու Կրամատորսկը։ Այդ քաղաքներից ճանապարհը տանում է դեպի Դնեպրոպետրովսկի մարզ՝ Պավլոգրադ և Դնեպր քաղաքներ։ Նա հավելել է, որ այն երկրի արդյունաբերական և մեքենաշինական կենտրոնն է, որից կախված է Ուկրաինայի տնտեսությունը։ Զելենսկին նաև հիշեցրել է, որ հենց այնտեղ է կառուցվել լավ ամրացված պաշտպանական գիծ։
«Եթե մենք նրանց զիջենք մեր քաղաքները, ռիսկը չափազանց մեծ կլինի։ Եթե նա ցանկանա առաջ շարժվել, կկարողանա գրավել բազմաթիվ քաղաքներ։ Ռիսկն իրական է։ Ոչ ոք ոչինչ չի երաշխավորում», — ասել է նախագահը։
Զելենսկին նշել է, որ այժմ բոլորը խոսում են անվտանգության երաշխիքների մասին, և Ուկրաինան պատրաստ է նման քննարկումների։ Միևնույն ժամանակ, ռուսները ցանկանում են, որ Ուկրաինան ավելի հետ քաշվի։ «Եթե մենք հետ քաշվենք, որտե՞ղ են անվտանգության երաշխիքները։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դա անարդար է», — հարցրել է նա։
Զելենսկու գնահատմամբ՝ ռուսները վերահսկում են Ուկրաինայի տարածքի շուրջ 18-19%-ը։ «Նա (Պուտինը՝ խմբ.) ցանկանում է գրավել Զապորոժիե քաղաքը, բայց չի կարողանում դա անել։ Սա նրա նպատակներից մեկն է։ Զապորոժիեն և Միկոլաևը նույնպես թիրախներ են, թեև նա այդ մասին բացահայտ չի խոսում», — ասել է Զելենսկին։
Զելենսկին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում փոխզիջում գտնել։ Նրա խոսքով՝ ամենամեծ փոխզիջումն արդեն իսկ Ուկրաինան անում է։ «Ամենամեծ փոխզիջումը, որին մենք արդեն գնում ենք, հրադադարն է։ Եկեք պարզապես դադարեցնենք այս պատերազմը», — ասել է նա։ «Ես բազմիցս փորձել եմ ԱՄՆ նախագահին ասել՝ պարզապես հասկացե՛ք մեզ։ Հսկայական փոխզիջում է պարզապես պահպանել ներկայիս դիրքերը՝ այնտեղ, որտեղ մենք հիմա ենք», — հավելել է Զելենսկին։

«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
4620:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
7720:00
Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (տեսանյութ)
6219:48
«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան
8318:30
«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ
8018:06
Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
18917:55
«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
8417:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
8916:48