ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել

ԱՄՆ Արիզոնա նահանգի հյուսիսային և կենտրոնական շրջաններում հազվադեպ փոթորիկ է մոլեգնել՝ իր հետ բերելով գոլֆի գնդակի չափ կարկուտ, ավերիչ ուժգնության քամիներ, տորնադոների վտանգ և հանկարծակի հեղեղումների հավանականություն, հայտնում է ABC News-ը։
Հաղորդվում է, որ կարկուտը վնասել է տների տանիքներ, կոտրել պատուհաններ և փոսեր առաջացրել ավտոմեքենաների թափքերի վրա։
Նահանգի մի շարք շրջաններում տորնադոյի վտանգի մասին նախազգուշացումներ են հայտարարվել։ Արիզոնայում նման նախազգուշացումներ վերջին անգամ հրապարակվել էին 2010 թվականի հոկտեմբերին։
«Տարվա այս ժամանակահատվածում այս տարածաշրջանի համար սա խիստ անսովոր երևույթ է», — նշել է Ֆլագստաֆում ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության օդերևութաբան Ռայան Բերնհարթը։
Ուժեղ քամիները ծառեր են տապալել Ֆլագստաֆում և Մեսայում։ Որոշ ծառեր ընկել են պատերի և ավտոմեքենաների համար նախատեսված ծածկերի վրա։
WATCH: Monster cell dumping golf ball size hail right now in North Phoenix. Severe thunderstorm warning expires at 4:30 p.m. and could bring 2.5" hail and 60 mile per hour winds. Live coverage starts at 4P! @FOX10Phoenix https://t.co/FRxeS0duKZ
— Trenton Hooker (@trentonhooker) October 21, 2026
Golf ball-size hail hits Moon Valley in north Phoenix ?: Alan S #azwx https://t.co/zg2oCYX6hI
— Jorge Torres (@JorgeTWeather) October 21, 2026

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
14720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
12019:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
20217:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
11115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10514:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29812:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28709:49