«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն

Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն հոկտեմբերի 24-ին, և դրան հաջորդող օրերին բոլոր այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Բոլոր այն դեպքերում, երբ ցույցեր կամ հավաքներ անցկացնելու հայտեր կներկայացնեն մարդիկ, որոնք դրա համար որևէ օրինական հիմք չունեն, պրեֆեկտներն արգելելու են այդ միջոցառումները», — ասել է Մակրոնը՝ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ եթե հայտը ներկայացվի արհմիության կողմից, պրեֆեկտը այն կքննարկի գործող օրենսդրությանը համապատասխան։
«Միևնույն ժամանակ, արհմիություններին կառաջարկվեն ցույցեր անցկացնելու այլընտրանքային երթուղիներ», — ընդգծել է Մակրոնը։
Ավելի վաղ «Դեղին բաճկոնավորներ» շարժման համակարգողները կոչ էին արել ֆրանսիացիներին հոկտեմբերի 24-ին կրկին մասնակցել լայնածավալ բողոքի ակցիաների։ Marianne պարբերականը հայտնում է, որ Փարիզում ոստիկանության բոլոր պահեստազորայինները շտապ կանչվել են ծառայության այս շաբաթ օրը։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։
Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն էր։ ՆԳՆ տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42