Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության

Ֆրանսիայում «Օսթին» փոթորկի պատճառով շուրջ 161 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքն առավելապես հարվածել է Բրետանի, Նորմանդիայի և Լուարայի երկրամասերին։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով էլեկտրացանցերի օպերատոր Enedis ընկերությանը։
Մասնավորապես, Բրետանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 128 հազար տնային տնտեսություն, Լուարայի երկրամասում՝ 19 հազար, իսկ Նորմանդիայում՝ 14 հազար։
Հաղորդվում է, որ փոթորիկն այսօր կանցնի Լա Մանշ նեղուցով՝ ուժգին քամիներ բերելով Ֆրանսիայի հյուսիս-արևմուտք։ Հատկապես բարդ եղանակային պայմաններ են սպասվում Բրետանի և Նորմանդիայի ափամերձ շրջաններում, որտեղ քամու պոռթկումների արագությունը կհասնի 100-130 կմ/ժ-ի, իսկ բաց ծովահրվանդաններում՝ 140-150 կմ/ժ-ի։ Ներկայումս Ֆրանսիայի 23 դեպարտամենտում ուժեղ քամու վտանգի պատճառով գործում է նարնջագույն նախազգուշացում։

«Դեռ իշխանության եք՝ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան
6721:36
Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
15920:55
«Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ». Պեսկով
12820:13
«Փենթագոնը պաշտպանել է պաշտպանության նախարարին նկատողություն արած զինծառայողին». Ռոբերտ Բարսեղյան (տեսանյութ)
7420:06
«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
9119:36
«ՀԱՊԿ-ն մեզ արդեն հետաքրքիր չէ, բայց պատմական իրադարձությունները պետք է ճիշտ ներկայացվեն». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9318:24
«Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել». Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ
10018:12
Վեհափառի եղբորն ու եղբորորդուն դատարանը մեղավոր ճանաչեց (տեսանյութ)
10117:24