Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Թուրքիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ
1085
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ., 13:12

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Զոնգուլդաք նահանգի Քիլիմլի շրջանում գտնվող «Հելիք» մասնավոր ածխահանքում մեթան գազի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով երեք հանքափոր զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։