Բուլղարիայի խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրողին

Բուլղարիայի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցության շտաբի մոտ Ազգային պահպանության ծառայության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրող Սոնյա Կոլտուկլիևային, ինչի հետևանքով նա ուսի կոտրվածք է ստացել։ Լրագրողը փորձել է հարց ուղղել Ազգային ժողովի նախագահ Միխաելա Դոցովային՝ բացելով նրա ավտոմեքենայի դուռը, հայտնում է Nova-ն։ Տուժածի խոսքով՝ Ազգային պահպանության ծառայության աշխատակիցը ձերբակալվել է։
Միևնույն ժամանակ, Դոցովան տեղի ունեցածը որակել է որպես «բացարձակապես անընդունելի»։ Նրա խոսքով՝ Ազգային պահպանության ծառայությունն աշխատում է սեփական կանոններով, և ինքն իրավասու չէ հրահանգներ տալ ծառայության աշխատակիցներին, սակայն պնդելու է, որ միջադեպի առնչությամբ ստուգում անցկացվի։ Իսկ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան հայտարարել է, որ կպահանջի Ազգային պահպանության ծառայության ղեկավարի հրաժարականը։

Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է
122:00
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
11721:01
Վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14919:12
Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
11712:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
13611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
18600:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
199Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
484Երեկ, 20:25