Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս է գտնվում միջնադարյան նշանավոր ամրոց Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, որը տեղացիները հաճախ կոչում են նաև Բերդասար։
Պռոշաբերդ ամրոցի տարածքում իրականացվել են տեղանքի ուսումնասիրման, զննման մի շարք այցեր, որոնց ընթացքում մանրակրկիտ գնահատվել են հուշարձանի պահպանվածության վիճակը, աշխատանքների արդյունավետ իրականացման հնարավորությունները:
Արդյունքում որոշում է կայացվել սկսել ամրոցի պեղման առաջին փուլի աշխատանքները․ Եվ ահա հնագետները տեղում են։
Պեղման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հուշարձանի շուրջ 1․5 հա տարածքի բուսածածկույթից մաքրում, հատակագծի ճշգրտում, ինչպես նաև մուտքի հատվածում և տեսանելի սենյակների ու շինությունների տարածքում թափված քարերի հավաքում և տարածքի մաքրում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է մշակել ամրոցի պարսպաշարերի վերականգնման և ամրակայման նախագիծ։
Պեղումների ավարտին՝ համալիր ուսումնասիրություններից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով նախատեսվում է իրականացնել հուշարձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներ:
Կա ենթադրություն, որ Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը վերակառուցվել է Պռոշ իշխանի նախաձեռնությամբ։ Ամրոցի հատակագիծը՝ յոթանիստ բազմանկյուն է հիշեցնում։ Մինչև օրս պահպանվել են ամրոցի պարիսպները և բուրգերը։ Պահպանված պարսպապատերի միջին բարձրությունը արտաքինից մոտ 6-7 մետր է։
Ամրոցի բոլոր կառույցները պատրաստված են մոխրագույն բազալտից։ Պռոշաբերդի արևմտյան կողմում՝ հարթավայրի վրա նկատելի են հին բնակատեղիի հետքերը, որոնք հավանաբար կարող են լինել Բոլորաբերդ գյուղի ավերակները։
Հնագիտական պեղումները նոր բացահայտումներ են խոստանում ամրոցի հնագույն անցյալի պատմության և կառուցվածքի առանձնահատկությունների մասին, որոնք նոր լույս կսփռեն հայ միջնադարյան ամրոցաշինության վերաբերյալ։

«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
139Երեկ, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
170Երեկ, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
61612.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
36711.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
55010.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
51009.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
43209.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
67607.11.2026, 16:12