Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
43
Այսօր, 16:18

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Kia»-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է եղել և աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ում ժամեր անց հայտնաբերել են ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։Ֆոտոլրագրողը հայտնում է՝ այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից Մարիաննա Ա․-ն մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինը ուներ 3 երեխա։