Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետը դեմ է հանդես եկել Նեթանյահուի՝ Իրանի դեմ գործողություն սկսելու ծրագրին»․ իսրայելական լրատվամիջոց

«ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետը դեմ է հանդես եկել Նեթանյահուի՝ Իրանի դեմ գործողություն սկսելու ծրագրին»․ իսրայելական լրատվամիջոց
100
Այսօր, 09:01

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը դեմ է արտահայտվել երկրի քաղաքական ղեկավարության՝ ռազմական գործողություն իրականացնելու հրամանին, որը կարող է հանգեցնել Իրանի հետ ուղիղ ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Էյալ Զամիրը լրացուցիչ խորհրդակցություններ է պահանջել և հրաժարվել կատարել հրամանը, քանի դեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած քաղաքական ղեկավարությունը չի ներկայացրել իրավական հիմնավորումներ՝ գրավոր փաստաթղթի տեսքով, և չի ստորագրել այն։

Հեռուստաալիքի ռազմական աղբյուրներից մեկը նախազգուշացրել է, որ նման գործողությունը, որի մանրամասները չեն բացահայտվում, կարող է իրավիճակի սխալ գնահատման հետևանքով անմիջապես հանգեցնել լայնածավալ հակամարտության։ Բանակի հրամանատարական կազմը մտահոգված է, որ Իրանի հետ կապված խնդիրը փորձում են օգտագործել նախընտրական քարոզչական նպատակներով։

Վերջին օրերին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները քննարկում են Իրանի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու հարցը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ ռազմական գործողությունն իրականացվի մինչև հոկտեմբերի 27-ին կայանալիք Քնեսեթի ընտրությունները։