Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կրճատել մինչև 1997 թվականի մակարդակը․ #TheTelegraph

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է օգտագործել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման և դաշինքի պաշտպանական ներուժի թուլացման հարցերում զիջումների հասնելու համար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Այսպես, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններին պետք է ներգրավել նաև եվրոպական երկրներին, քանի որ նրանց մասնակցությունը վճռորոշ նշանակություն կունենա պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ այս պահանջը պայմանավորված է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում զիջումների հասնելու ցանկությամբ։
Նշվում է, որ, հավանաբար, Պուտինը կպահանջի կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը մինչև 1997 թվականի մակարդակը։ «Սա կարող է նշանակել ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերում Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից, ինչպես նաև Ֆինլանդիայից, որը դաշինքին միացել է 2023 թվականին։ Այս բոլոր հինգ երկրները սահմանակից են Ռուսաստանին»։
Ուշակովը նշել է, որ այս հանդիպումից զգալի առաջընթաց չի ակնկալում՝ այն բնութագրելով՝ որպես «փորձնական քայլ»։ Միևնույն ժամանակ, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել «Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության համակարգի ավելի լայն համատեքստը»։
Միևնույն ժամանակ, բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ Եվրոպան շարունակում է վճռականորեն մերժել Ռուսաստանի պահանջները։ «Մեր դիրքորոշումը մնում է նույնը, ինչ 2022 թվականի հունվարին էր»,- նշել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի՝ Մոսկվա ուղարկած նամակը։ Այդ ժամանակ Պուտինն ակնարկել էր, որ իր պահանջների կատարումը թույլ կտա կանխել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Սակայն, թեև արևմտյան դաշինքը համաձայնել էր քննարկել նրա մտահոգությունները, կտրականապես բացառել էր նախկին խորհրդային հանրապետությունների տարածքից զորքերի և միջուկային զենքի դուրսբերման հնարավորությունը։

Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կրճատել մինչև 1997 թվականի մակարդակը․ #TheTelegraph
10718:07
«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան
5617:36
«Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն»․ ԴՕԿ
5217:24
«Ուկրաինան արդեն մեկ ամիս է՝ սպասում է Patriot և NASAMS հրթիռների մատակարարման վերաբերյալ Հեգսեթի ստորագրությանը»․ Զելենսկի
15117:19
«Հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փո՞ւլ»․ Էդուարդ Շարմազանով
5816:54
«Կարելի էր պարզապես խնայել բյուջեն, չընկնել ձևականությունների հետևից»․ Նարինե Կիրակոսյան
5116:48
«Որ ՔՊ-ի ինքնագոլով ցնցումների մեջ է հայտնվում նաև Հ1-ի թիվ մեկ քարոզիչը, արդեն մտահոգիչ է»․ Ալիսա Գևորգյան
6216:36
«Փոխվում են իշխանությունները, իսկ տեղական իշխանիկների տեսակը մնում է նույնը»․ Արմեն Հովասափյան
5516:24