Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք՝ ավելի քան 10 ամիս աքսորում գտնվելուց հետո։ «Ես այստեղ եմ։ Ձեզ հետ եմ»,- գրել է Մաչադոն՝ X սոցիալական ցանցում։
Reuters-ը գրում է, որ նրա վերադարձը համաձայնեցվել է ԱՄՆ-ի, Պանամայի և Կոլումբիայի կառավարությունների հետ։ Աղբյուրների տվյալներով՝ Մաչադոն մասնավոր ինքնաթիռով Պանամայից մեկնել է Կոլումբիա, իսկ կիրակի օրը ցամաքային ճանապարհով հատել է Վենեսուելայի սահմանը։ Նրա տեղաշարժերին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ թռիչքը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին, որի ընթացքում նրան ուղեկցել են անվտանգության ամերիկյան ընկերության աշխատակիցները։ Նույն աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն Վենեսուելայի իշխանություններին տեղեկացրել է Մաչադոյի վերադարձի մասին՝ նախազգուշացնելով չմիջամտել տեղի ունեցողին և չձեռնարկել նրա անվտանգությանը սպառնացող գործողություններ։
Մաչադոն Վենեսուելայից հեռացել է 2025 թվականի վերջին։ Նա գաղտնի լքել է երկիրը՝ Նոբելյան Խաղաղության մրցանակը ստանալու համար՝ չնայած իշխանությունների սահմանած արգելքին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
13016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13815:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
15514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11809:36