Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի կալանավորների ցուցակները ԿԽՄԿ-ին փոխանցելու գործընթացը

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի կալանավորների ցուցակները ԿԽՄԿ-ին փոխանցելու գործընթացը
119
Այսօր, 19:43

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կրկին սկսել է ստանալ Հորդանան գետի Արևմտյան ափից և Գազայի հատվածից պաղեստինցի կալանավորների ցուցակները։ ABC News-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը։

Այս տարվա սկզբին Իսրայելի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրել էր վերսկսել նման ցուցակների փոխանցումը և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին թույլատրել այցելել իսրայելական բանտերում պահվող կալանավորներին՝ նրանց պահման պայմանները գնահատելու համար։ Կառավարությունը դադարեցրել էր այդ երկու գործողություններն էլ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումներից և Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ Գիլադ Գրոսմանը հայտնել է, որ Իսրայելը դեռևս թույլ չի տվել վերսկսել բանտային այցելությունները, սակայն, նրա խոսքով, «հույս ունենք, որ դրանք կվերսկսվեն մոտ ապագայում»։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում հազարավոր պաղեստինցիների է ձերբակալել։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել անցյալ տարի կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակում, սակայն շուրջ 9 հազար մարդ դեռևս պահվում է բանտերում կամ կալանքի տակ։