Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ադրբեջանը միշտ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Բայրամով

«Ադրբեջանը միշտ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Բայրամով
95
Այսօր, 14:55

Հայկական կողմը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է այս թեմայի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բոլոր հայտարարություններին և արձանագրում դրանք։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է և անփոփոխ։ Անցած տարի ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես բոլորը, կարող էր դա տեսնել»,- ասել է Բայրամովը։ Նա նշել է, որ Հայաստանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ մի շարք պատճառներով Սահմանադրության փոփոխությունը բխում է նաև հենց Հայաստանի իշխանությունների շահերից։

«Ի վերջո, Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցին (ստորագրել խաղաղության պայմանագիրը), և հավատարիմ է մնում այդ գործընթացին»,- նշել է Բայրամովը։