«Ուկրաինան արդեն մեկ ամիս է՝ սպասում է Patriot և NASAMS հրթիռների մատակարարման վերաբերյալ Հեգսեթի ստորագրությանը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արդեն գրեթե մեկ ամիս է սպասում է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ստորագրությանը՝ կապված Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների հետ, և հանձնարարել է այս հարցը կրկին քննարկել ամերիկյան կողմի հետ։
Նա նաև հայտնել է, որ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված գործընկերներից զենքի մատակարարումների և ռուսական հարվածներից հետո էներգետիկ համակարգի վերականգնման հարցերին։ Պաշտպանության նախարարը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և արտաքին գործերի նախարարը զեկուցել են ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների մատակարարումների մասին։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան համագործակցում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և այլ գործընկերների հետ, որոնք ունեն PAC-2 և PAC-3 հրթիռների պաշարներ։
Խորհրդակցության մասնակիցներն առանձին քննարկել են նաև նոյեմբերին «Ռամշտայն» ձևաչափով նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զելենսկին նշել է այն որոշումների կատարման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, որոնց իրագործմանը սպասում են արդեն որոշ ժամանակ։
«Աջակցության յուրաքանչյուր փաթեթ մարդկանց կյանքերը պաշտպանելու հնարավորություն է»,- նշել է նա։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
13016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13815:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
15514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11809:36