Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա
86
Երեկ, 23:49

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա և երեքշաբթի օրը կմասնակցի Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովին, հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։

«Այս այցի ընթացքում, գագաթնաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահի և մասնակից երկրների մի շարք ղեկավարների հետ և կքննարկի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի և Փեզեշքիանի հանդիպման մասին GECF գագաթնաժողովի շրջանակներում։