Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրությունը սպառնում է գազի մատակարարումներին»․ Արաղչի

«Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրությունը սպառնում է գազի մատակարարումներին»․ Արաղչի
87
Այսօր, 15:25

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Գազի մատակարարներն ու սպառողները մտահոգված են, որ Պարսից ծոցում Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրությունը կարող է կործանարար ազդեցություն ունենալ միջազգային շուկաների վրա»,- գրել է Արաղչին՝ X սոցիալական ցանցում։

Նա նաև նշել է, որ Մոսկվայում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) ութերորդ գագաթնաժողովը նպաստել է Իրանի էներգետիկ դիվանագիտության զարգացմանը։ Արաղչիի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են գազի համաշխարհային շուկաներին և էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր։