Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Փլուզում` Երևանում

Փլուզում` Երևանում
49
Այսօր, 20:00

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու փլատակներից դուրս են բերել և տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Այս պահին փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տեխնիկա։

Ականատեսները պնդում են, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի, անգամ գազի արտահոսք տեղի չի ունեցել։

Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: