Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը

Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը
59
Այսօր, 10:18

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխայի մահը։ Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 1 ամսական աղջիկ է։