Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել

Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
86
Այսօր, 11:19

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ուժերի՝ Եմենի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Ջաուֆ նահանգի վարչական կենտրոն Ալ-Հազմ քաղաքի շուկային հասցրած ավիահարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կան կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման (հուսիների) կողմից երկրի հյուսիսում ձևավորված կառավարության առողջապահության նախարարությունը

Հուսիների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիան ավելի քան 100 հարված է հասցրել Եմենի ութ նահանգների տարածքներին։

Սաուդյան Արաբիան օգոստոսին վերսկսել է հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքների ինտենսիվ ռմբակոծությունները, երբ վերջիններս հայտարարել են նրա ծովային նավահանգիստների շրջափակման մասին՝ ի պատասխան Սանայի օդանավակայանին հասցված հարվածների։ Հարվածները հասցվել են այն պահին, երբ վայրէջք էր կատարում իրանական քաղաքացիական ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր հուսիների ղեկավարության պատվիրակությունը։