Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Ռասսվետ» համակարգի ստեղծմանը ներգրավված ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Ռուսաստանի «Ռասսվետ» արբանյակային կապի համակարգի ստեղծման մեջ ներգրավված 10 ընկերությունների և Ռուսաստանի 19 քաղաքացիների, ինչպես նաև ռուսական «ստվերային նավատորմի» 39 նավերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ինչպես հայտնում է Զելենսկու մամուլի ծառայությունը, Ռուսաստանը նախատեսում է «Ռասսվետ» համակարգն օգտագործել Ուկրաինայի տարածքում զորքերի կառավարման, հարվածային անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հրթիռների ուղղորդման և դրանց առցանց կառավարման համար։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են, մասնավորապես, «Ռասսվետ» նախագծի մշակող և համակարգերի միավորող «Բյուրո 1440»-ը, դրա հետ կապված՝ տիեզերական սարքերի համար արևային մարտկոցներ արտադրող «Լաբս 1440»-ը, ինչպես նաև ցածր ուղեծրային կապի արբանյակներ և բաժանորդային տերմինալներ մշակող ու արտադրող «ՖԱԲ Ռասսվետ» ընկերությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սարքավորումների ու բաղադրիչների այլ մատակարարների նկատմամբ։
Պատժամիջոցների առանձին փաթեթ վերաբերում է 39 ծովային նավերի, որոնք օգտագործում են Ռուսաստանի, Բարբադոսի, Մարշալյան կղզիների, Պանամայի, Հոնկոնգի և այլ երկրների դրոշները։ Այդ նավերն ապահովում են ռուսական նավթի, նավթամթերքի արտահանումը Չինաստան, Հնդկաստան, Եգիպտոս, Թուրքիա և այլ երկրներ։

«Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»․ Կոբախիձե
7114:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Ռասսվետ» համակարգի ստեղծմանը ներգրավված ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ
8314:43
«Երկրի գործող ղեկավարի կողմից արդարացվեց և խրախուսվեց բռնությունը»․ Արմեն Մարտիրոսյան
4614:36
«Դուք միմյանցից շատ քիչ բաներով եք տարբերվում»․ Սուրեն Սահակյան
5614:18
«Հայաստանի խորհրդարանը վերածվել է բռնցքամարտի ռինգի»․ միջազգային լրատվամիջոցների անդրադարձը (տեսանյութ)
5814:06
«Իրեն թվում է, թե ինքը դեռ «դուխով» կեպկայով Նիկոլն է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5613:54
«Լեգիտիմ չէ որևէ առաջարկ չտեսած՝ մերժել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7913:00
«Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի ալիևյան սահմանադրությունը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6912:42