Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում

Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոսիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
5520:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
15315:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
11315:12
Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
177Երեկ, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
333Երեկ, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
329Երեկ, 15:43
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան
342Երեկ, 15:37
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին (տեսանյութ)
427Երեկ, 15:19