Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Գիշերը խախտվել է երկրի սահմանադրական կարգը»․ Նավրոցկի

«Գիշերը խախտվել է երկրի սահմանադրական կարգը»․ Նավրոցկի
108
Այսօր, 12:55

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, ով ընդդիմություն է վարչապետ Տուսկին ու կառավարությանը, հայտարարել է․ «Այս գիշեր խախտվել է Լեհաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, և բռնի կերպով զավթվել է սահմանադրական պետական ​​մարմինը»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ իշխող կոալիցիան պատրաստվում է Լեհաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել։ Սակայն այդ ընթացակարգի համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի աջակցությունը, որը ղեկավարում է նախագահամետ դիրքորոշում ունեցող Բոգդան Սվենչկովսկին։
Ուրբաթ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակն ավելի սրվեց։ Դատարանի կայքում տեղեկություն հրապարակվեց, որ դատարանի նախագահն ու փոխնախագահը ժամանակավորապես դադարեցրել են իրենց ծառայողական պարտականությունների կատարումը։
Իր հերթին դատավոր Աննա Կորվին-Պետրովսկայան իրեն հայտարարեց Սահմանադրական դատարանի նոր նախագահ։

Վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարությունը փորձում է փոխել դատական համակարգը՝ ընդգրկելով իր կողմից վստահություն վայելող դատավորներին, մինչդեռ նախագահ Կարոլ Նավրոցկին հրաժարվում է ճանաչել նրանց լիազորությունները։