Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ

«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
91
Այսօր, 11:36

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կավարտվի ոչ այնքան հեռավոր ապագայում», - ասել է նա լրագրողներին իր Մար-ա-Լագո կալվածքում։

Անցյալ շաբաթ Օսլոյում տեղի ունեցավ հանդիպում՝ Վլադիմիր Զելենսկիի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի մասնակցությամբ։

Հաջորդ օրը ամերիկացի բանակցողը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ Վլադիմիր Պուտինին ներկայացրեց ուկրաինական հակամարտության լուծման մոտեցումները ուրվագծող փաստաթղթեր: Նախագահը, իր հերթին, Ուիթկոֆին տեղեկացրեց Մոսկվայի պատրաստակամության մասին վերսկսել Վաշինգտոնի և Կիևի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունները: