Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հրապարակվել են Սերբիայի խորհրդարանական ընտրությունների՝ բոլոր ընտրատեղամասերի արդյունքները

Հրապարակվել են Սերբիայի խորհրդարանական ընտրությունների՝ բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
96
Այսօր, 10:43

Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները՝ բոլոր ընտրատեղամասերի քվեների հաշվարկից հետո։ Արդյունքների համաձայն՝ «Ուսանողական ցուցակը» հաղթել է՝ ստանալով ձայների 53,01 տոկոսը։ Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Միասնական Սերբիա» ցուցակը ստացել է ձայների 38,98 տոկոսը։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 3-տոկոսի շեմը։ Նոր խորհրդարանի կազմում ներկայացված կլինեն նաև ազգային փոքրամասնությունների մի քանի պատգամավորներ, որոնք ազատված են այդ շեմը հաղթահարելու պահանջից։

Սերբիայի միապալատ խորհրդարանի՝ Ժողովրդական սկուպշչինայի արտահերթ ընտրությունները կայացել են հոկտեմբերի 25-ին։