Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս». Լավրով

«ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս». Լավրով
106
Այսօր, 15:25

Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

«Հարավային Կովկասում հեռանկարային հարթակ է դարձել տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, որում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև նրանց երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ժամանակներս տեղի կունենա այս ձևաչափով հերթական հանդիպումը»,- ասել է նա։