Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել

Շատերը ծանոթ են այսպես կոչված «ծերության հոտին», որը հաճախ նկարագրվում է՝ որպես փտած կարագի և բորբոսնած ստվարաթղթի խառնուրդ: Պարզվում է, որ այս հոտն իրական կենսաբանական երևույթ է, որն առաջանում է էպիդերմիսի փոփոխություններից, որոնք տեղի են ունենում բոլորի մոտ տարիքի հետ, գրում է HuffPost-ը:
Մաշկաբանները նշում են, որ շատերի մոտ մաշկի հոտի նման փոփոխությունների հավանականությունը մեծանում է յուրաքանչյուր ծննդյան օրվա հետ 40 տարեկանից հետո: Գիտնականները նույնիսկ պարզել են «մեղավորին»՝ 2-Նոնենալ անունով նյութին, որը չհագեցած ճարպային ալդեհիդների խմբի անդամ է:
Գիտնականների կարծիքով, «ծերության հոտը» առաջանում է տարեց մարդկանց մոտ այս ալդեհիդի արտադրության ավելացումից: Սա բնորոշ հոտի աղբյուրն է: 2-Նոնենալն ունի իր յուրահատուկ հոտը, և դրա մակարդակը մեծանում է մարդու տարիքի հետ: Դրա ամենաակտիվ կուտակումը հայտնաբերվել է պարանոցի վրա՝ մազերի և հագուստի օձիքի միջև ընկած հատվածում: Հետազոտող Հիրոշի Նակատան բացատրել է. «Մարդկանց մեծ մասը մանրակրկիտ լվանում է դեմքն ու ձեռքերը, բայց պարանոցը անտեսվում է: Հին լիպիդներն այնտեղ են կուտակվում, և հենց դրանք են բուրում ինչպես փտած կարագ»:
Հիպոթեզը ստուգելու համար կամավորները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբի անդամները սրբել են պարանոցը 5.5 pH և կիտրոնաթթու պարունակող անձեռոցիկով, մինչդեռ երկրորդ խումբը սահմանափակվել է ցնցուղ ընդունելով: 24 ժամ անց առաջին խմբի 2-նոնենալի մակարդակը նվազել է 67%-ով:
4. Արդյունքների հրապարակումից հետո ճապոնացի կոսմետոլոգները սկսել են պարանոցի հետևի մասի համար հատուկ լոսյոններ արտադրել: Դրանք պարունակում են մեղմ թթուներ և հակաօքսիդանտներ, որոնք քայքայում են օքսիդացված ճարպերը: Այս ապրանքները վաճառվել են Տոկիոյի դեղատներում մեկ շաբաթվա ընթացքում:
5. Ուսումնասիրության հիմնական եզրակացությունը պարզ է. ծերության հոտը կենսաբանական մահվան դատավճիռ չէ, այլ անուշադրության հետևանք: Ոչ թե օծանելիքները կամ դեզոդորանտները, այլ «կույր կետերում» տարրական հիգիենան են, որոնք մարդուն ավելի երիտասարդ են դարձնում ոչ միայն արտաքին տեսքով, այլև հանրության կողմից ընկալմամբ։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
27516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
60113.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81011.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
86309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
84609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
103406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
108005.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
243204.11.2026, 23:31