Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին

Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ռյազանի մարզի ուղղությամբ։ «Անօդաչուների բեկորների անկման հետևանքով վնասներ են գրանցվել։ Ռյազանի արդյունաբերական օբյեկտների տարածքում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, քաղաքի որոշ հատվածներում էլեկտրամատակարարման խափանումներ են նկատվում»,- հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարձակման թիրախներից մեկը եղել է Ռյազանի նավթավերամշակման գործարանը։ Հարվածներից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Ռյազանի նավթավերամշակման գործարանը պատկանում է «Ռոսնեֆտ» ընկերությանը և Ռուսաստանի ոլորտի երեք խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։ Այն կարող է տարեկան ավելի քան 17 միլիոն տոննա նավթ վերամշակել։ Ձեռնարկությունը վառելիք է մատակարարում Մոսկվային և Ռուսաստանի կենտրոնական շրջաններին։
Բացի նավթավերամշակման գործարանից՝ Astra-ի հաղորդմամբ, գիշերը անօդաչուները հարվածել են նաև Ռյազանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին։ Այն խոշոր բաշխիչ կենտրոն է՝ շուրջ 173 հազար քառակուսի մետր տարածքով։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
8713:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
9212:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
9910:42
«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
22809:43
Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
314Երեկ, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
454Երեկ, 18:49
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
493Երեկ, 14:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
341Երեկ, 11:31