«Հուսով եմ, ԱՄՆ-ի ընտրությունները դրական ազդեցություն կունենան համաշխարհային քաղաքականության վրա»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն կունենան Թուրքիայի հարակից տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության վրա։
«Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները օգուտ կբերեն ամերիկյան ժողովրդին։ Հույս ունեմ նաև, որ այդ արդյունքները դրական ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության վրա։ Հավանաբար, առայժմ դեռ վաղ է որևէ վերջնական եզրակացություն անելու համար», – ասել է Թուրքիայի առաջնորդը՝ լրագրողների իր խմբին տված մեկնաբանության ժամանակ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն և ամուր հիմքերի վրա են։
«Մենք ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ ենք՝ երկարամյա ռազմավարական հարաբերություններով։ Մեր տարածաշրջանը երկար ժամանակ է, ինչ ապրում է խիստ անհանգիստ ժամանակաշրջան։ Ցավոք, պատերազմներն ու հակամարտությունները շարունակվում են մեր շուրջբոլորը։ Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի։ Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ ընտրությունների արդյունքները նպաստեն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը», – նշել է Էրդողանը։

«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
2616:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
2616:12
«Դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեզ պես ստրուկ սարքել»․ Մարգարիտ Եսայան
4716:06
ԵՄ-ն Ուկրաինային 4,36 մլրդ եվրո է հատկացրել պաշտպանության և պետական կարիքների համար
8616:01
«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5115:54
«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
5315:48
«Հուսով եմ, ԱՄՆ-ի ընտրությունները դրական ազդեցություն կունենան համաշխարհային քաղաքականության վրա»․ Էրդողան
9715:31
«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
6215:18